Ուղիղ մեկ շաբաթից աշխարհի 32 ուժեղագույն ազգային հավաքականները Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում կսկսեն պայքարը ֆուտբոլային թագի համար:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ գերազանցում է անգամ օլիմպիական խաղերին: Այդ իսկ պատճառով բուքմեյքերական գրասենյակներն արդեն սկսել են խաղադրույքներ սահմանել: Մասնավորապես, թե ո՞ր երկիրը կնվաճի աշխարհի 19-րդ չեմպիոնի կոչումը: Բուքմեյքերների համոզմամբ, գլխավոր հավակնորդը Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան է: Նրան հաջորդում են աշխարհի պենտակամպեոններ Բրազիլիան, Անգլիան, Արգենտինան, Հոլանդիան, Գերմանիան: Հետաքրքիր է, որ աշխարհի ներկայիս չեմպիոն Իտալիային, ըստ մասնագետների, ամենայն հավանականությամբ չի հաջողվի կրկնել չորս տարի առաջվա հաջողությունը: