Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանում 24-ժամյա գործադուլ են արել նաեւ ԶԼՄ-ները

Հունիս 04,2010 00:00

\"\"Հինգշաբթի օրը, Հունաստանի մայրաքաղաքի կենտրոնում, հասարակական տրանսպորտի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հայտարարած 24-ժամյա գործադուլի պատճառով մի քանի կիլոմետրանոց խցանումներ են առաջացել: Աթենքում չեն աշխատել երթուղային տաքսիներն ու ավտոբուսները, տրոլեյբուսներն ու տրամվայները, փակ են եղել մետրոյի ստորգետնյա եւ վերգետնյա գծերը: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, աշխատել են միայն Աթենքը՝ միջազգային օդանավակայանի եւ մայրաքաղաքի արվարձանների հետ կապող արագընթաց գնացքները: Հասարակական տրանսպորտի աշխատակիցները պահանջում են չեղյալ համարել ապահովագրական օրենսդրության բարեփոխումներն ու նաեւ հրաժարվել ձեռնարկությունները պետության կողմից 10 տոկոսի սուբսիդավորումը կրճատելու մտադրությունից:

Հինգշաբթի օրը չեն աշխատել նաեւ պետական ու մասնավոր բոլոր լրատվամիջոցների լրագրողները: Հունաստանը զրկվել է տեղեկություններ ստանալուց: 24-ժամյա գործադուլ հայտարարելու արդյունքում հեռուստաալիքները հրաժարվել են լրատվական ծրագրեր հեռարձակելուց, ռադիոկայաններով բացառապես երաժշտություն է հնչում, չեն թարմացվում նաեւ էլեկտրոնային ԶԼՄ-ների համացանցային կայքերը, մեկ օրով նորությունների տրամադրումը դադարեցրել է նաեւ Հունաստանի լրատվական գործակալությունը, թերթեր լույս չեն տեսել: Հունաստանի լրագրողների դաշնությունը հայտարարել է, որ «գործադուլն անցկացվում է որպես բողոքի նշան՝ ընդդեմ կառավարության կողմից տնտեսական խիստ քաղաքականության, կենսաթոշակային ապահովագրության օրենսդրության բարեփոխումների, աշխատանքից լրագրողների հեռացման եւ նրանց իրավունքների սահմանափակման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել