Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՏՎԻԱՅԻ ՌՈՒՍԱԽՈՍՆԵՐԸ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԾԻՆ ԴԵՄ ԵՆ

Հունիս 04,2010 00:00

Հինգշաբթի օրն «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը տեղեկացրել է Լատվիայում ռուսերեն հեռուստահաղորդումները կրճատելու փորձերի մասին: Աղբյուրի մատուցմամբ, Լատվիայի Սեյմի Մարդու իրավունքների եւ հասարակական հարցերի հանձնաժողովը պաշտպանել է «Զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցների մասին» նոր օրենքի նախագիծը, որը նախատեսում է սահմանափակել ոչ պետական լեզուներով հեռուստատեսային հեռարձակումները:

Մասնավորապես նախատեսվում է, որ «ազգային» կարգավիճակ ունեցող հեռուստաալիքները պարտավոր են լինելու իրենց եթերային ժամանակի 65 տոկոսը հեռարձակել լատիշերեն: Այս սահմանափակումները, բնականաբար, զայրացրել են հատկապես Լատվիայի ռուսախոս բնակչությանը: Այսպես, «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, Լատվիայի ռուսախոսներին միավորող խոշոր ընդդիմադիր կազմակերպության՝ «Համերաշխության կենտրոնում», որը, ի դեպ, նաեւ խորհրդարանական խմբակցություն է, հայտարարել են, թե այդ օրինագիծը հակասում է Լատվիայի սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշմանը, որով ավելի վաղ չեղյալ էին համարվել հեռարձակումների «լեզվական» քվոտաները: Լատվիայի Սեյմում օրինագծում նախատեսվող փոփոխությունները պայմանավորել են Եվրամիության հրահանգներով, որոնց համաձայն՝ եվրոպական հեռուստաալիքներով հեռարձակվող եթերի ոչ պակաս, քան 51 տոկոսը պետք է համալրվի ԵՄ անդամ երկրների կամ Տրանս-սահմանային հեռուստատեսության մասին հռչակագրի մասնակից պետությունների արտադրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել