Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՔԻ ՔՐԴԵՐԻ ՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԱՆԿԱՐԱ

Հունիս 04,2010 00:00

\"\"Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսուդ Բարզանին (նկարում) դեռ հունիսի 2-ին ժամանել է Անկարա՝ նախագահ Աբդուլա Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումներ եւ բանակցություններ ունենալու նպատակով։ Ինչպես փոխանցում է news.am-ը՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հրավերով Թուրքիա ժամանած Բարզանիին Անկարայի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունը։ Հունիսի 3-ին նախատեսված էր 7 քուրդ նախարարների հետ Անկարա եկած Բարզանիի հանդիպումը ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։ Ավելի ուշ Բարզանին կհանդիպի Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ։ Հանդիպումներում քննարկվելու է նաեւ PKK-ի խնդիրը։ Բարզանին իրեն ուղեկցող պատվիրակության հետ Թուրքիա այցից հետո մեկնելու է Ֆրանսիա, որտեղ հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի եւ արտգործնախարար Բեռնար Քուշների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել