Հայաստանյան ամսագրերին ավելացավ եւս մեկը՝ «Միջազգային հարաբերություններ. հայկական աշխարհ»: Հանդեսի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանը այսպես է մեկնաբանում թերթի առաքելությունը. «Այն կոչված է հայ եւ օտարազգի հանրությանը ներկայացնելու Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենշային դրույթներից բխող վերլուծություններ, մեկնաբանություններ, տեսակետներ, անցուդարձային տեղեկատվություն…»: Հանդեսը գիտահանրամատչելի է: Ըստ խմբագրի, ի թիվս այլ նյութերի, ամսագրում տպագրվելու են գիտնականների, միջազգայնագետների, գործող դիվանագետների վերլուծություններ: Հանդեսում կարեւոր տեղ է հատկացվելու նաեւ Հայ առաքելական եկեղեցուն եւ Սփյուռքի գաղթօջախներին: