«Առավոտը» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի վերջերս քննարկման լայն առարկա դարձած օտարալեզու կրթության մասին: Մարզպետն ասաց, որ դեմ է օտարալեզու դպրոցներ բացելուն. «Օտարալեզու կրթությունը ո՞րն է, հիմա դպրոցում անգլերեն չե՞ն անցնում: Եթե մեկն ուզում է իր երեխան անգլերեն սովորի, թող տանի- վճարի, սովորեցնի: Մենք այսօր էլ աշխարհի բարձրակարգ բուհերում ունենք ուսանողներ, որոնք հետ չեն մնում ոչ մեկից թե իրենց լեզվով, թե գիտելիքով, դրա համար պարտադիր չէ, որ նրանք օտարալեզու դպրոց ավարտեն»: