Վերջերս սկանդալ է «պայթել» Մոսկվայի պետական համալսարանում: Բացի վերջինիս էթիկայի հանձնաժողովից, ստեղծվել է եւս մեկ հանձնաժողով, որը պետք է ստուգի այս բուհի պետական կառավարման ֆակուլետի ընդունելության քննությունների թափանցիկությունը: Կոռուպցիոն սկանդալը կապված է մասնավորապես բուհի դոցնենտ Պոլինա Սուրինայի անվան հետ, որը մեղադրվում է 35000 եվրո կաշառք վերցնելու մեջ: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Վլադիմիր Միրոնովը հայտարարել է, թե կաշառակեր դասախոսի արարքը ստվեր է գցում ոչ միայն կոնկրետ ֆակուլտետի, այլեւ ողջ բուհի ու նրա ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի վրա: Համալսարանի 5 դեկաններ նույնիսկ խորհուրդ են տվել բուհի ռեկտորին պաշտոնից ազատել մեկ այլ դեկանի՝ Ալեքսեյ Սուրինին, որը Պոլինայի հայրն է: