Լրահոս
Օրվա լրահոսը

Ուխտագնացություն՝ դեպի Քոբայր

Հունիս 04,2010 00:00

Լոռու մարզում կան պատմամշակութային մի շարք կոթողներ: Իրենց բուն նպատակին ծառայելուց զատ, այսինքն՝ պատմությունը ամբողջացնելուց եւ զբոսաշրջության վայր լինելուց բացի, դրանք նաեւ «ակտիվ հանգստի» վայրեր են, ինչը ենթադրում է տարածքի աղտոտում: Դրանցից մեկն էլ Ալավերդու շրջանի Քոբայրի վանքն Է: Վերջինս ճարտարապետական աչքի ընկնող հուշարձաններից է, որի պատմությունը կապվում է հայկական միջնադարյան նշանավոր ֆեոդալական տների՝ Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի եւ Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների հետ: Քոբայր անունը վրացական ծագում ունի, նշանակում է՝ քոբ-վանք, այր-ժայռ: «Ազգային նոր պահպանողական շարժման» Լոռու մարզային կոմիտեի նախաձեռնությամբ օրերս կազմակերպված ուխտագնացությունը նպատակ ուներ ծանոթանալ Քոբայր վանքի պատմությանը, ինչպես նաեւ մաքրման աշխատանքներ իրականացնել: 15 ուխտավորները մաքրեցին վանքի շրջակայքում գոյացած աղբի մեծ զանգվածը:

Իրենց առաքելությունը կատարած ուխտավորները հեռացան՝ Քոբայր վանքի մասին գիտելիքների պաշարով եւ քրիստոնեական հավատը սրտներում ամրացած:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել