Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿՀ ՏԵՂԱՄԱՍԻ ԿԻՆ ՊԵՏԸ ՆՍՏԱԾ Է

Հունիս 04,2010 00:00

«Առավոտը» տեղեկացրել էր, որ 1000 դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ կանանց տեղամասի պետ Կարինե Համբարձումյանը:

Հարուցված քրեական գործի նախաքննության ժամանակ պարզվել էր, որ 7 տարվա ազատազրկման դատապարտված Արեւհատ Սարգսյանը 2 տարի առաջ հոկտեմբերին ՔԿՀ-ից կարճաժամկետ մեկնումի դիմաց (7 օրվա համար) Համբարձումյանին է տվել 1000 դոլար գումար:

Դեկտեմբերին Արեւհատը կրկին ցանկություն է հայտնել կարճաժամկետ շփվել արտաքին աշխարհի հետ, այս անգամ Համբարձումյանը նրանից ստացել է 1500 դոլար գումար:

Համբարձումյանից Արեւհատը խնդրել է, որպեսզի նա բաց տիպի ՔԿՀ ռեժիմ տեղափոխվելու հարցում իրեն օգնի, դրական բնութագիր տա: Բաց տիպի ռեժիմի դեպքում դատապարտյալը դրսում է աշխատում եւ ՔԿՀ է ներկայանում միայն քնելու համար:

2009թ. մայիսին, ըստ նախաքննության տվյալների, Համբարձումյանը պահանջել է 7500 դոլար կաշառք: Նշենք, որ Համբարձումյանն իր խոսքի տերն է եղել. Արեւհատի համար ապահովել էր բաց ռեժիմ դուրս գալը: Արեւհատը լրիվ գումարը չի ունեցել, դրա համար էլ տվել է 3000 դոլար ու այդ պահին էլ բռնվել: Կարինե Համբարձումյանն իրեն մեղավոր չի ճանաչել, եւ ասել է, որ կաշառք չի պահանջել ու չի ստացել: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է մայիսի 25-ին եւ գործն ուղարկվել է դատարան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել