ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հունիսի 2-ին, ժամը 16.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վրաստանի 26-ամյա քաղաքացի Նորբերդ Ղուկասյանը վայր է ընկել «Հրազդան» տոնավաճառի դիմաց գտնվող շենքի 2-րդ հարկից՝ շինարարական աշխատանքներ կատարելիս ու մահացել: Կատարվում է նախաքննություն: