Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանությունը բացահայտված չէ Մեկ կրակոցով եւ պատվիրվա՞ծ

Հունիս 04,2010 00:00

Անցյալ տարվա ապրիլի 5-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի կամրջի վրա, Երեւան-Էջմիածին ավտոկանգառում, սպանվեց Ապարանի «Ճանշինի» 57-ամյա տնօրեն Ջիվան Գասպարյանը: Նրա գլխին առկա էր որսորդական հրացանից առաջացած վնասվածք: Նույն օրը ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ:

Օրեր առաջ «Առավոտին» դիմած Ջիվան Գասպարյանի որդին՝ Ատոմն ասաց, որ գործի քննությունը շարունակվում է, բայց՝ «շատ դանդաղ»: Երբ փորձեցինք ճշտել, թե տուժողի իրավահաջորդ նա ճանաչվե՞լ է, արդյոք, նրան տրամադրվե՞լ են նախաքննության փուլում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, նա պատասխանեց, որ ոչ:

Ատոմ Գասպարյանը ոստիկանություն մեր զանգից հետո մայիսի 31-ին ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժին եւ նրան, իր իսկ պահանջով, տրամադրեցին անցյալ տարվա օգոստոսի 5-ին քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը: Փաստորեն, Ատոմ Գասպարյանը եւ նրա ընտանիքն այս տարվա մայիսի 31-ին է իմացել գործի կասեցման մասին: Փաստաթղթեր ստանալու ժամանակ էլ նրան ճանաչում են տուժողի իրավահաջորդ:

Մանրամասները՝ «Առավոտի» առաջիկա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել