Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսայինից կվերցնեն էլի մի քանի աշխատակիցների

Հունիս 04,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, հարուցվել է քրեական գործ՝ «Միկ-Մակ» ՍՊԸ տնօրեն Գարիկ Հովհաննիսյանի նկատմամբ: Նա խուսափել է հարկեր մուծելուց: Նրա գործին միացվել է նաեւ մի քանի տնօրենի գործ. մասնավորապես, «Հովհան Սաք» ՍՊԸ տնօրեն Սարգիս Հովհաննիսյանի, «Ռազլույս» ՍՊԸ տնօրեն Ռազմիկ Բալայանի գործերը: Մաքսայինից այս գործերն ուղարկել են հատուկ քննչական ծառայություն:

Ըստ էության, գործել է կազմակերպված մի խումբ, որն իբր զբաղվել է Հայաստանի համար «ցելոֆաններ», «սկոչներ», պոլիէթիլենային ապրանքատեսակներ ներկրելով: Իրականում միլիարդների հասնող հագուստեղեն, պարենային ապրանքներ են մտել Հայաստանի մաքսային կետեր: Այդ ապրանքները, բնականաբար, ձեւակերպվել են՝ որպես ցածր մաքսային արժեք ունեցող կամ զրոյական տոկոսադրույքով հարկվող ապրանքատեսականի:

Մաքսայինի 3 աշխատակիցներ են ձերբակալվել՝ մաքսանենգության կասկածանքով: Ասում են, որ նման ծավալի գործ Հայաստանում չի եղել եւ մաքսայինի 3 աշխատակիցներին կավելանան տասնյակ մաքսավորներ:

Մաքսայինի մեկ աշխատակից փախած է եւ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել