Առաջիկա օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 1-2 աստիճանով: Այսօր եւ վաղը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին panorama.am-ին հայտնել են Հայպետհիդրոմետի օդերեւութաբանական կանխատեսումների բաժնից: Առաջիկա օրերին օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 55-60 տոկոսի սահմաններում:
Աղբյուրի փոխանցմամբ, Երեւանում նույնպես առաջիկա օրերին անձրեւի կարող ենք չսպասել: Օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի +16 +18 աստիճանի սահմաններում, իսկ ցերեկը՝ +33 +35 աստիճանի սահմաններում: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ: