ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում տրամադրել է 9 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպման լիցենզիա, նույնքանի լիցենզիաներն էլ ուժը կորցրած է ճանաչել: Նույն ժամանակահատվածում 12 շահումով խաղի, 3 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է: Ընթացիկ տարվա 5 ամիսների տվյալներով խաղատան, շահումով խաղի եւ վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք՝ համապատասխանաբար 3 600 000, 3 300 000 եւ 500 000 դրամի չափով: Ըստ ՀՀ ֆիննախի՝ 2010-ի 5 ամիսների ընթացքում այս ոլորտից գանձվել է 195 մլն դրամի չափով պետական տուրք՝ 145 մլն-ը՝ շահումով խաղերի, 50 մլն-ը՝ խաղատների գծով: Հունիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ուժի մեջ են 97 շահումով խաղի, 12 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: