Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-Ի ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հունիս 04,2010 00:00

«Անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, վերջ տալ ոստիկանական տեռորին եւ ամենաթողությանը, Ազատության հրապարակը ազատել «իրավապահների» անպատեհ ներկայությունից». պահանջում է ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը (Լյուդմիլայի թեւը): «Իշխանությունը բռնազավթած օլիգարխիկ կլանը, չհագենալով մարտի 1-ի սպանդով, քաղաքական տեռորով, ընդդիմադիր գործիչների ապօրինի ձերբակալություններով եւ առ այսօր անազատության մեջ պահելով՝ կարծես նոր արյան ծարավ է զգում: Արտաքին մարտահրավերներին դիմակայելու անընդունակ եւ քաղաքական իմաստությունից զուրկ իշխանությունը, կանխազգալով իր մոտալուտ վախճանը, ընդդիմության հետ երկխոսելու եւ ներքաղաքական լարվածությունը թուլացնելու փոխարեն՝ առավել դաժան գործողությունների է մղում ոստիկանությանը՝ ավելի խորացնելով հասարակության եւ իրավապահ մարմինների միջեւ գոյություն ունեցող անջրպետը: Ոստիկանության ապօրինի գործողությունները, որոնք ուղեկցվում են դաժան բռնություններով, ծեծով եւ մասսայական ձերբակալություններով, զուրկ լինելով օրինական հիմքերից, վերջնականապես բարոյազրկում են առանց այդ էլ ապականված ոստիկանական համակարգը եւ լրիվ կախվածության մեջ դնում իշխանությունների քմահաճություններից»,- ասված է ՀԱԿ անդամ հնչակյանների երեկ տարածած հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել