Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻՆ ՈՒ ՆՐԱ ԵՂԲՈՐԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ

Հունիս 04,2010 00:00

«Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գեւորգյանին եւ նրա եղբորը՝ Սարգիս Գեւորգյանին, ազատ են արձակել: Ըստ news.am-ի, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ հանրապետությունից չբացակայելու մասին։ Հիշեցնենք, որ Անի Գեւորգյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնության, Սարգիս Գեւորգյանը՝ խուլիգանության մեջ: Նրանց հետ նույն օրը ձերբակալված ՀԱԿ-ի մեկ այլ ակտիվիստի՝ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ, ըստ կայքի, խափանման միջոց ընտրվելու է կալանքը: Նրան նույնպես խուլիգանության մեղադրանք է առաջադրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել