Ստամբուլում ավարտվեց աթլետիկայի միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի 20 երկրների պատանիներ: Հայաստանի մարզիկներն այնտեղ բավականին հաջող մրցելույթներ ունեցան՝ գրավելով մեկ առաջին եւ երկու երրորդ տեղ: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքէջը տեղեկացնում է, որ երեւանցի հեռացատկորդուհի Սաթենիկ Հովհաննիսյանը 5,43 մետր ցուցանիշով գերազանցել է բոլոր մրցակիցներին եւ բարձրացել պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Երրորդ տեղ են գրավել գյումրեցիներ Նարեկ Խաչատրյանը եւ Էրիկ Փորսուղյանը: Սակայն կայքէջում չի նշվում, թե ո՞ր մրցաձեւից եւ ի՞նչ արդյունքով: