Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, աշխարհի առաջնության մասնակից երկրներից Անգլիայի հավաքականն ամենատարեց կազմն ունի, որը ֆուտբոլային պատմության մեջ ռեկորդային է: Դա պարզ դարձավ այն ժամանակ, երբ անգլիացիների գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հրապարակեց թիմի վերջնական կազմը: Ֆուտբոլիստների միջին տարիքը 28,7 է: Սա համարվում է ռեկորդային եւ նույնիսկ ավելին է, քան 1954թ. աշխարհի առաջնության ժամանակ գրանցված ռեկորդը՝ 28,4: Ներկայիս Անգլիայի հավաքականի միջին տարիքը 3,5 տարով գերազանցում է նախորդ կազմին: Այս ռեկորդը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ «Արսենալի» 21-ամյա ֆուտբոլիստ Թեո Ուոլկոտի փոխարեն վերջին պահին Ֆաբիո Կապելլոն գերադասեց հավաքական հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» 28-ամյա ֆուտբոլիստ Շոն Ռայթ Ֆիլիպսին: