Վրաստանի Ախմետա քաղաքում անցկացվող ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարի երկրորդ օրը Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Սամվել Ղազարյանը (55 կգ) եւ Անդրանիկ Խաչատրյանը (60 կգ) զբաղեցրեցին համապատասխանաբար 5-րդ եւ 7-րդ տեղերը, իսկ արմավիրցի Էդգար Միքայելյանը (60 կգ), պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում, արժանացավ երկրորդ մրցանակին: Այս մասին հայտնում են Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի լրատվական ծառայությունից: