Թբիլիսիում ավարտին է մոտենում շախմատի կանանց աշխարհի բազմակի չեմպիոն Մայա Չիբուրդանիձեի գավաթի խաղարկությունը, որտեղ հանդես են գալիս նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչները: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ հայաստանցի շախմատիստուհիներից լավագույն արդյունք ունի 5,0 միավոր վաստակած Լիլիթ Գալոյանը, որն առաջատարին՝ սլովենացի Աննա Մուզիչուկին զիջում է 1,5 միավորով: Մեր հանրապետության ներկայացուցիչներից իրեն վատ չի դրսեւորում նաեւ Մարիա Գեւորգյանը: Նա 4,5 միավորով 58 մասնակիցների մեջ 17-րդ հորիզոնականում է: