Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արժանի պայքար՝ տղամարդկանց մրցաշարում

Հունիս 03,2010 00:00

Շախմատի Չիկագոյի բաց մրցաշարն ավարտվեց հոլանդացի Լյուկ վան Վելիի հաղթանակով (7,5 միավոր): Մրցանակակիրների եռյակում նրան հաջորդեցին կեսական միավոր պակաս վաստակած Մայքլ Ադամսը (Անգլիա) եւ ռուսաստանցի Եվգենի Նաերը: Մրցաշարին մասնակցած հայազգի երեք շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Վարուժան Հակոբյանը: Նա 6,5 միավորով պայքարն ավարտեց 7-րդ հորիզոնականում: Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը 6,0 միավորով 15-րդն էր: 149 մասնակիցների մեջ, որոնց ճնշող մեծամասնությունը տղամարդիկ էին, Տաթեւ Աբրահամյանը (լուսանկարում) նույնպես իր անվան դիմաց գրանցեց 6,0 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով, ի վերջո, հանգրվանեց 24-րդ տեղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել