Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաջող մասնակցություն

Հունիս 03,2010 00:00

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան Քութայիսում անցկացված մարզաձեւի միջազգային մրցաշար գործուղել էր ճկասուսերի եւ խոցասուսերի՝ տղաների եւ աղջիկների երկուական թիմ:
Աղջիկների պայքարում (ճկասուսեր) կիսաեզրափակչում հանդիպել են Սուսաննա Ղազարյանը եւ Հասմիկ Աղաբաբյանը: Հաղթելով Հասմիկին՝ Սուսաննան մտել է եզրափակիչ եւ այստեղ էլ պարտության մատնելով վրացուհուն՝ գրավել 1-ին տեղը: Իսկ Աղաբաբյանը, ինչպես նաեւ Մանիկ Հակոբյանը դարձել են երրորդ մրցանակակիր: Տղամարդկանց պայքարում առաջին եւ երկրորդ տեղ են զբաղեցրել Արմենակ Գասպարյանն ու Գեւորգ Հարությունյանը: Նրանց հաջողությունը կրկնել են նաեւ խոցասուսերակիրներ Սպարտակ Հարությունյանն ու Ռոբերտ Խաչատրյանը, որոնք կիսաեզրափակչում առավելության են հասել Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել