Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԱԿԱՆ ԿԱԶՄՈՎ

Հունիս 03,2010 00:00

\"\"Հունիսի 5-ին Մոսկվայում մեկնարկում է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղ, ըստ առաջնության պաշտոնական կայքի, պայքարի մեջ մտնելու են 41 երկրների ներկայացուցիչներ:
Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր է մեկնել մարտական կազմով եւ 11 քաշային կարգերից մասնակից ունենալու է 10-ում (թափուր է միայն գերծանր քաշային կարգը):
Մեր ազգային հավաքականի մարզչական կազմը, գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, ընտրել է միջազգային ռինգի փորձ ունեցող հետեւյալ բռնցքամարտիկներին. Հովհաննես Դանիելյան՝ 48 կգ, Դերենիկ Գիժլարյան՝ 51, Կարեն Այլազյան՝ 54, Ազատ Հովհաննիսյան՝ 57, Արա Պուլուզյան՝ 60, Էդուարդ Համբարձումյան՝ 64, Սամվել Մաթեւոսյան՝ 69, Անդրանիկ Հակոբյան՝ 75, Արթուր Խաչատրյան՝ 81, Ցոլակ Անանիկյան՝ 91:
Եվրոպայի առաջնության նախնական հանդիպումները դեռ չեն սկսվել, սակայն դատելով մեր բռնցքամարտիկների փորձառությունից, պետք է որ նրանք Մոսկվայից մեդալներ բերեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել