Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ներկայացուցիչները հանդիպել են նախկին «հարավսլավացիների» հետ

Հունիս 03,2010 00:00

\"\"Չորեքշաբթի օրը Սարաեւոյում տեղի է ունեցել Եվրամիության եւ նախկին Հարավսլավիայի երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ քննարկվել է ԵՄ-ին այդ երկրների անդամակցության հարցը: BBC-ն տեղեկացնում է, որ հանդիպումը նպատակ ունի համոզելու ԵՄ-ին անդամակցելու համար «հերթ կանգնածներին», որ դա դեռ հնարավոր է անել: Խոսքը գնում է Խորվաթիայի, Սերբիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Չերնոգորիայի, Մակեդոնիայի, նաեւ Ալբանիայի մասին: «Եվրոպական ընտանիքին Արեւմտյան Բալկանների պետությունների ինտեգրումը մնում է միասնական եւ ժողովրդավարական Եվրոպայի կառուցման կարեւորագույն խնդիրներից մեկը»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության համակարգող Քեթրին Էշտոնը:
Հիշեցնենք, որ նախկին Հարավսլավիայի երկրներից Եվրամիության անդամ է առայժմ միայն Սլովենիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել