Ճապոնիայի կառավարության ղեկավար Յուկիո Խատոյաման որոշել է լքել իր զբաղեցրած պաշտոնը: BBC-ի մատուցմամբ, երկրի վարչապետը գտնվել է հասարակական ուժեղ ճնշման տակ, որովհետեւ չի կարողացել կատարել Օկինավա կղզուց ամերիկյան ռազմական հենակետը դուրս բերելու իր նախընտրական խոստումը: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի հետ վարած բանակցություններից հետո Ճապոնիայի վարչապետը հայտարարեց, թե ռազմաբազան կտեղափոխվի կղզու ավելի պակաս բնակեցված Հենոկո շրջան: Անցած հանգստյան օրերին ամերիկյան ռազմական հենակետի շուրջ ծագած տարակարծությունների պատճառով Ճապոնիայում իշխող կոալիցիան լքել էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
63-ամյա Հատոյաման վերջին չորս տարիների ընթացքում արդեն չորրորդ վարչապետն է: Նա կառավարությունը գլխավորել է ընդամենը 8 ամիս առաջ՝ 2009թ.-ին տեղի ունեցած ընտրություններում աջակենտրոն Դեմոկրատական կուսակցության տարած հաղթանակից հետո, որը վերջ էր դրել Ճապոնիայում Պահպանողական կուսակցության կեսդարյա իշխանավարությանը: