Լրահոս
Օրվա լրահոսը

1 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ՝ ՀՀ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԿՈՄԻՏԵԻՆ

Հունիս 03,2010 00:00

Մայիսի 2-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Բարեգործական սպորտային մղոն»-ը: Այդ օրը 60 հոգանոց մի խումբ, այդ թվում նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, վազելով, քայլելով կամ անվասայլակով անցան Մատենադարանից մինչեւ Հանրապետության հրապարակ (մոտ մեկ մղոն կամ 1,6 կիլոմետր), որպեսզի աջակցեն Հայաստանի պարալիմպիկ կոմիտեին: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից news.am-ին հայտնում են, որ դեսպան Չարլզ Լոնսդեյլը Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանին է հանձնել բանկային չեկը, որը հաստատում է, որ «Բարեգործական սպորտային մղոն»-ի միջոցով հանգանակված գումարները կազմել են ավելի քան մեկ միլիոն դրամ: Այս գումարը կօգնի Հայաստանի պարալիմպիկ կոմիտեին կազմակերպել պարալիմպիկների իրավունքներին նվիրված կոնֆերանս, ինչպես նաեւ անցկացնել պարալիմպիկ մարզաձեւերի ամենամյա փառատոնը:
Բարեգործական այսպիսի միջոցառումը նորություն էր Հայաստանում, եւ այն հաջող անցավ՝ չնայած անձրեւոտ եղանակին: Բրիտանացիներն ու հայերը, հատուկ կարիքներով մարդիկ, երեխաներն ու տարեցները՝ բոլորն ուրախությամբ մասնակցեցին այս նախաձեռնությանը: Նրանց միացան նաեւ Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի դեսպանատների աշխատակիցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել