Այս տարի Աջարիայում հանգստանալ ցանկացող հայ զբոսաշրջիկներին հիասթափություն է սպասվում. այնտեղ հանգիստը թանկանալու է: Panorama.am-ը, հղում անելով «Business Վրաստան» լրատվամիջոցին, հայտնում է, որ երեկվանից Աջարիայում բացվել է հանգստի սեզոնը եւ մեկ մարդու համար մեկ օրն արժե 100 լարի՝ 23 հազար դրամ: Ըստ նույն աղբյուրի, Աջարիայի զբոսաշրջության վարչության տվյալներով՝ նախորդ տարի հանգիստն արժեցել է 21-40 եվրո՝ մեկ մարդու համար: Զբոսաշրջության վարչության կանխատեսումներով, այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին Աջարիայում ռեկորդային թվով հանգստացողներ կլինեն: