Լրահոս
Օրվա լրահոսը

Կացինը կսրեն, չորացած ծառերը կկտրեն

Հունիս 03,2010 00:00

\"\"Մարտիրոս Սարյանի արձանին հարակից այգում զբոսնելը կամ մոտակա սրճարանում նստելը պարզապես վտանգավոր է: Այգու հսկայական ծառերից մեկը չորացել է ու քամուց ճոճվելով՝ սպառնում է ընկնել անցորդների գլխին:
Տարածքի բնակիչների պահանջները՝ չորացած ծառը հատելու վերաբերյալ, Երեւանի քաղաքապետարանի կողմից մնացել են անարձագանք: Բնակիչների խոսքերով. «Խուսափում ենք մեր միջոցներով այն հատել, քանի որ թույլտվություն չունենք ծառը հատելու եւ ստիպված կլինենք տույժ ու տուգանքներ վճարել՝ անկախ նրանից ծառը կանաչ էր, թե չորացած»:
Հաշվի առնելով, որ երեկոները մայրաքաղաքում ուժեղ, համարյա փոթորիկի հասնող քամիներ են բարձրանում, «Առավոտն» այս խնդրի առնչությամբ դիմեց Երեւանի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանին: Պարոն Մաքսապետյանից հետաքրքրվեցինք, թե այդ չորացած ծառը երբ են հատելու: Մեր հարցին ի պատասխան՝ նա հայտնեց, որ պետք է իրենք ավելի մանրամասն ուսումնասիրեն այդ խնդիրը եւ եթե անհրաժեշտ գտնեն՝ կհատեն:
Պարոն Մաքսապետյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցի թիվ 48 շենքի հարեւանությամբ գտնվող 3 ծառերը խորը էտել. «Այդ հատվածում մի քանի օր առաջ ծառերից մեկը շուռ էր եկել անցնող մեքենաներից մեկի վրա ու այն վնասել: Այդ իսկ պատճառով ուսումնասիրեցինք նաեւ հարեւան ծառերի վիճակն ու որոշեցինք խորը էտում անել, որպեսզի դրանք այլեւս չվնասեն անցորդներին ու մեքենաներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել