Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ին Սարյանի արձանի մոտակայքից «ՀԱԿ-ի ներկայացուցիչները, մի խումբ լրագրողների ուղեկցությամբ, շարժվեցին Ազատության հրապարակի ուղղությամբ: Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը հսկում էին ՀՀ ոստիկանության աշխատակիցները, որոնք արգելում էին վերը նշված անձանց մուտքն Ազատության հրապարակ, ինչի կապակցությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից չի տրվել իրավական որեւէ հիմնավորում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը գտնում է, որ ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով խախտվել են վերը նշված անձանց սահմանադրական իրավունքներն ու ազատությունները»: ՀԱԿ կենտրոնական գրասենյակը ողջունել է ՀՀ Օմբուդսմենի՝ իրերն իրենց անուններով կոչելու այդ խիզախ քայլը:
Կարդացեք