Թուրքական ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը կասկածում է, որ Եվրոպայի 2016 թ. առաջնության եզրափակչի վայրի որոշման հարցում վերջնարդյունքում ճակատագրական է եղել Իսրայելի ֆեդերացիայի նախագահ Ավի Լուզոնի ձայնը: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Սպորտ Էքսպրեսը»:
Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի օգտին քվեարկել են ՈՒԵՖԱ-ի գործկոմի 7 անդամներ, իսկ Թուրքիան ստացել է 6 ձայն: Այդ կերպ, ինչպես գրում են թուրքական թերթերը, Իսրայելի ֆեդերացիայի ղեկավարը «վրեժխնդիր» է եղել Թուրքիայի ղեկավարության քաղաքական հարձակման համար: Ինքը՝ Լուզոնը, թուրքերի կասկածներն անհեթեթություն է անվանել եւ հիշեցրել է, որ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի քվեարկությունը գաղտնի է եղել: