Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկ Դարչինյանի համար միեւնույն է

Հունիս 02,2010 00:00

\"\"Հայաստանում գտնվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք վարկածների գոտիների տիրակալ Վախթանգ Դարչինյանը օրերս «Առավոտին» ասել էր, որ հավասարապես ցանկանում է հանդիպել թե Նոնիտո Դոների, թե Ֆեռնանդո Մոնտիելի հետ, որոնք երկուսն էլ այս ընթացքում խուսափում էին իր հետ ռինգ մտնել, բայց ամռանը նրանցից մեկը դա անել պարտավորված է լինելու:

Օրերս լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ 53,5 կգ քաշային կարգում WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Մոնտիելը նախնական համաձայնություն է տվել՝ նախընտրելով Վախթանգին: Մեքսիկացու պրոումոթերը հայտարարել է, թե այդ մարտն ամենայն հավանականությամբ կկայանա տարվա վերջին եւ ինքը մտադիր է կազմակերպել իր նախընտրած երկրում:

Երեկ Վիկը մեզ տվեց հետեւյալ պարզաբանումը: «Ճիշտն ասած, ես նման ինֆորմացիա դեռ չունեմ: Այդ երկուսն էլ ամեն կերպ խուսափել են ինձ հետ հանդիպել: Բայց հենց տեղեկացան, որ ճկույթս կոտրված է, որքան տեղյակ եմ, շտապ փոխել են դիրքորոշումները եւ համաձայնել մենամարտել հուլիսին: Բայց եթե մինչ այդ կոտրվածքս լիովին չբուժեմ, մարտի ժամկետը կհետաձգեմ 15-20 օրով: Եթե Մոնտիելը, իրոք, տվել է իր համաձայնությունը, ինձ համար միեւնույն է, թե նրա հետ որ երկրում կհանդիպեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել