ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ հոլանդական «Այաքսի» հայազգի հարձակվող Արազ Օզբիլիսը ժամանել է Երեւան: Արազը մարզվում է «Փյունիկի» հետ, ինչը հնարավորություն է տալիս թիմի եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին՝ մանրամասն ծանոթանալ ֆուտբոլիստի կարողություններին: Օզբիլիսը գտնվում է նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի ուշադրություն ներքո: Վերջինս նույնպես ներկա է գտնվում Հայաստանի չեմպիոնի մարզումներին՝ Արազի հնարավորություններն ուսումնասիրելու համար: