Օրերս Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում պրեմիերա էր. «Սխալների կատակերգություն»՝ ըստ Շեքսպիրի: Դերասաններն էլ՝ տիկնիկներն էին: Ընդհանրապես, Ռուբեն Բաբայանի ղեկավարած թատրոնի ներկայացումներն աչքի են ընկնում ճաշակով եւ ասելիքի ուրույն մատուցմամբ: Մեծահասակների համար արված տիկնիկային այս ներկայացումն էլ այդ առումով բացառություն չէր՝ վառ կերպարներ, հույզերի հրաբուխ, հրաշալի խաղ:
«Սխալների կատակերգությունը» Շեքսպիրի վաղ շրջանի գործերից է, առանցքում երկու երկվորյակ քույրերի եւ եղբայրների պատճառով անընդհատ առաջացող շփոթն ու զվարճալի իրավիճակներն են: Ինչպես ասում են՝ հիմքում մեծ աղմուկն է՝ ոչնչից: «Սխալների կատակերգությունը» Շեքսպիրի կենդանության օրոք չի հրատարակվել, բայց խաղացվել է 1954 թվականից: