Ինչպես հաղորդում է BBC-ն, Չինաստանում, հենց դատական նիստի ժամանակ, գնդակահարվել է երեք դատավոր: Դեպքը տեղի է ունեցել երկրի Խուան գավառի կենտրոնական քաղաքներից մեկի՝ Յունչժոյի դատարանում:
Դատական նիստի ժամանակ դահլիճ է ներխուժել անհայտ մի տղամարդ եւ գնդակահարել դատավորներին: Տեղի իշխանության ներկայացուցչի փոխանցմամբ, հանցագործը ընթացող դատավարությանն առնչություններ ունեցող մեկն է եղել: