Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՀԱԿԱՆ ԱՆԹՈԼՈԳԻԱ

Հունիս 02,2010 00:00

Վերջերս կայացավ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ստեղծագործող շրջանավարտների եւ ուսանողների գործերի անթոլոգիայի շնորհանդեսը: «Սրանով փորձ է արվել ճշտել մեր ինստիտուտի ստեղծագործող շրջանավարտների դերը հանրապետության գրական կյանքում,- ասաց այս հրատարակության նախաձեռնող, ՎՊՄԻ-ի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:- Պետք է խոստովանենք, որ նկատելի դեր ունեն մեր շրջանավարտները: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր օրերի մեծագույն բանաստեղծներից Հրաչյա Սարուխանը այս բուհի առաջին շրջանավարտներից է»: Ռեկտորը հույս հայտնեց, որ ժողովածուն կունենա իր նման հաջորդները, հատկապես որ, բուհն ունի այդ ներուժը: Անթոլոգիան եզրափակվում է ինստիտուտի ուսանող Մհեր Դավթյանի բանաստեղծություններով: Անթոլոգիայի մասին զեկուցեց բանասիրական գիտությունների դոկտոր, գրականության ամբիոնի դասախոս Հովիկ Այվազյանը: Անթոլոգիայում ընդգրկված է 37 հեղինակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել