Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂՐԱՄԻՍ ԴՊՐՈՑՈՒՄ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ

Հունիս 02,2010 00:00

\"\"Օրերս Երեւանի Ե. Չարենցի անվան թիվ 67 դպրոցի 8-9-րդ դասարանների աշակերտներին բաժանվել է Honeymoon (թարգմանաբար՝ մեղրամիս) ամսագիրը, որպեսզի նրանք էլ դա նվիրեն 10-11-րդցիներին: Այս մասին «Առավոտին» պատմեցին աշակերտների ծնողներ, որոնց անունները նրանց խնդրանքով չենք նշում: Մեր տեղեկություններով, ամսագրի խմբագիրը դպրոցի տնօրեն Աիդա Ղազարյանի ազգականն է: Տիկին Աիդայից երեկ ոչ մի կերպ չհաջողվեց պարզաբանում ստանալ, նա բջջայինը «չէր վերցնում», իսկ քաղաքային հեռախոսահամարով զանգելիս էլ, երբ իմանում էին, որ լրագրող է, ասում էին՝ տնօրենը զբաղված է, մոտը մարդ կա: Ավելի ուշ խոստացան, որ նա անպայման կզանգի, չնայած վերջում էլ պարզվեց, որ արդեն դուրս է եկել: Դառնալով Honeymoon-ին, նշենք, որ այնտեղ զանազան մարդիկ պատմում են, թե ինչ բերկրանք է պատճառում մեղրամիսը ամուսնական զույգին, ներկայացվում են մերկ Նաոմի Քեմփբլի խոստովանությունները կամ Ջորդին Սփարքսի կարծիքը այն մասին՝ արժե՞ մարմնական սիրով զբաղվել մինչ ամուսնությունը: Ստացվում է՝ այս դպրոցում աշակերտներին ոչ թե քննության, այլ ամուսնության են նախապատրաստում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել