Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզ՝ 18 տարի անց

Հունիս 02,2010 00:00

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածքի Վահան գյուղի մանկապարտեզը գործել է մինչեւ 1992 թվականը: Պատերազմի տարիներին մանկապարտեզի շենքը վերածվել է զորանոցի եւ շտաբի, իսկ հրադադարի հաստատումից հետո՝ դադարել գործելուց: Սակայն արդեն մեկ շաբաթ է, ինչ ընթանում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը` շենքի հիմնանորոգումը իրականացնում են «Շեն» կազմակերպությունը եւ բրիտանական «Կոոպերատիվ հաուզինգ ֆաունդեյշն» ընկերության հայաստանյան մասնաճյուղը: Մանկապարտեզի հիմնանորոգման համար տրամադրվել է մոտ 55 միլիոն դրամ: 2 միլիոն 900 հազար դրամ կազմելու է Վահանի գյուղապետարանի ներդրումը:

Հիմնանորոգման աշխատանքներում ներգրավված են վահանցի 7 բանվորներ: Կառուցվելու է ջեռուցման համակարգ, սանհանգույց, ճաշարան, երկու ննջասենյակ, երկու խաղասենյակ, լվացքատուն, բուժսենյակ: Նախատեսված է շինարարական աշխատանքներն ավարտել 133 աշխատանքային օրում՝ մինչեւ այս տարվա սեպտեմբերի վերջ: Հիմնանորոգումից հետո մանկապարտեզը կարող է ընդունել մինչեւ 80 երեխա: Այսօրվա դրությամբ հերթագրված է 40-ը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել