«Փյունիկ» ֆուտբոլային թիմի նախկին հովանավոր, նախկին գործարար Գագիկ Սաֆարյանը անցյալ տարվա աշնանը ձերբակալվեց եւ տարվեց Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան: Նա կասկածվում էր բուհերի ընդունելության քննությունների ժամանակ որոշակի գումար վերցնելու հաշվին «միջնորդական առաքելություն» իրականացնելու համար: Երեկ նա դուրս եկավ ԱԱԾ-ից: