Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

Հունիս 02,2010 00:00

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, հայտնելով, որ մայիսի 31-ին, ժամը 18-ի սահմաններում իր գրասենյակի աշխատակիցները հանձնարարությամբ այցելել են Երեւանի Մաշտոցի պողոտա (Սարյանի արձանին հարող տարածք), որտեղ մի խումբ քաղաքացիներ մասնակցել են բողոքի ակցիային:

Ըստ պաշտպանի՝ ֆոտոթղթակից Գ. Շամշյանը իր ներկայացուցիչներին հայտնել է, որ «բողոքի ակցիայի ընթացքում 2 երիտասարդ, որոնք լրագրողներին ներկայացել էին իբրեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներ, սպառնացել են իրենց եւ տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաեւ փորձել են իրենից խլել նրան պատկանող տեսախցիկը: Գ. Շամշյանը միաժամանակ հայտնել է, որ որպես կատարվածի ապացույց, թե իր, թե ակցիային ներկա գտնվողներից ոմանց մոտ առկա են ֆոտո եւ տեսանկարահանման ժապավեններ»: Պաշտպանը ոստիկանապետին խնդրում է փաստի առթիվ նախապատրաստել նյութեր եւ տալ իրավական ընթացք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել