Երեկ հեռախոսային ահազանգ ենք ստացել, որ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Յուրա Բեգլարյանը, ներխուժելով Մաշտոցի 16 հասցեում գործող «Աստեչ» գրասենյակ, ծեծի է ենթարկել տնօրեն Աշոտ Սարգսյանին ու աշխատակից Միքայել Սարյանին: Տնօրենին Բեգլարյանն իր հետ «տարել է» անհայտ ուղղությամբ: Ապա զանգողները հայտնեցին, որ դիմելու են Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին: