Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺԵԼ Է ՈՒԹ ԳՅՈՒՂ

Հունիս 02,2010 00:00

Լոռու մարզպետարանից երեկ տեղեկացանք, որ շաբաթ՝ մայիսի 29-ին, երեկոյան 17.30-ին մարզում տեղացած ուժեղ անձրեւի ու կարկուտի հետեւանքով մեծապես տուժել են Գարգառ, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Եղեգնուտ, Անտառամուտ, Ամրակից, Պուշկինո համայնքների ցանքատարածությունները, արոտավայրերը, այգիները: Ջուրը լցվել էր բնակելի տների նկուղներ: Ջրաբերուկներով լցվել եւ միառժամանակ անանցանելի է դարձել Գարգառ-Գյուլագարակ ավտոճանապարհի մի հատվածը: Լոռու մարզպետի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով՝ վնասի չափերը ճշտելու նպատակով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել