Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉՈՉԻ» ՄՐՑՈՒՅԹ

Հունիս 02,2010 00:00

«Երեխայի համար ամենավտանգավոր հասակ է համարվում կյանքի առաջին 3 տարին, ուստի ծնողներն այդ ընթացքում ավելի ուշադիր պետք է լինեն»,- երեկ, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կազմակերպած չոչ-քայլքի մրցույթի ժամանակ ասել է հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին: Panorama.am-ի փոխանցմամբ, մրցույթին մասնակցել են 10 ամսականից մինչեւ 2.5 տարեկան մանուկները:

Ամենափոքր մասնակիցները մրցել են չորեքթաթ քայլելով, իսկ մյուսները՝ քայլասայլակներով: Տիկին Մոշիրիի կարծիքով, այսպիսի մրցույթ-խաղերը կնպաստեն փոքրիկների աճին, զարգացմանը:

Միջոցառմանը ներկա առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը, խոսելով մոր եւ մանկան առողջության մասին, հայտնել է, որ մեր երկրում մանկական մահացության միջին մակարդակ է տիրում: Նրա տվյալներով, մանկական մահացության մեջ բարձր է նորածնային մահացության տեսակարար կշիռը եւ կազմում է 60-70%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել