Լրահոս
Օրվա լրահոսը

Հո չե՜ն աշխատում

Հունիս 02,2010 00:00

Պետեկամուտների կոմիտեի՝ երեկ տարածած հայտարարության համաձայն՝ 2010թ.-ը ՀՀ ՊԵԿ-ը սկսել եւ շարունակում է գերակատարումներով. 2010թ.-ի հինգ ամիսների հավաքագրումները գերակատարվել են ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 234 մլրդ դրամ, այսինքն՝ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 27 մլրդ դրամով: Ընթացիկ տարվա հինգ ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-մայիս ամիսներին հավաքագրվել է մոտ 45,4 մլրդ դրամով ավելի գումար: Իսկ 2008թ.-ի հինգ ամիսների համեմատ՝ այս տարվա հինգ ամիսների հավաքագրումները ավելացել են ավելի քան 2 մլրդ դրամով: Սոցիալական ապահովության վճարների մասով եւս արձանագրվել է գերակատարում՝ ինչպես 2008-ի եւ 2009-ի առաջին հինգ ամիսների, այնպես էլ այս տարվա հինգ ամիսների ծրագրային ցուցանիշի նկատմամբ: Մասնավորապես, 2010թ.-ի հունվար-մայիս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 45,2 մլրդ դրամ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցել է ավելի քան 5,7 մլրդ դրամով: 2010-ի առաջին հինգ ամիսների ընթացքում հավաքագրված սոցվճարները ավելի քան 6,5 մլրդ-ով գերազանցել են 2009-ի, իսկ շուրջ 5,8 մլրդ-ով էլ՝ 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել