Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԾ-ն գրանցում է

Հունիս 02,2010 00:00

Երեկ հերթական հաշվետվությամբ է հանդես եկել Ազգային վիճակագրական ծառայությունը: Համաձայն ԱՎԾ-ի տվյալների՝ ՀՀ բյուջեի դեֆիցիտը 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 9.2 մլրդ դրամ կամ ՀՆԱ 1.2%: Իսկ բյուջեի եկամուտները նույն ժամանակահատվածում կազմել են 233.757 մլրդ դրամ կամ ՀՆԱ 30.1%՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 19.6% աճ: Հարկային մուտքերը կազմել են 177.7 մլրդ դրամ կամ ՀՆԱ 22.9%՝ աճելով 22%: Ինչ վերաբերում է բյուջեի ծախսերին՝ դրանք կազմել են 243 մլրդ.դրամ կամ ՀՆԱ 31.3%: Նախորդ տարվա՝ 2009 թ. հունվար-ապրիլ ամիսների համեմատ ծախսերն աճել են 11.9%:

ԱԾՎ-ն նաեւ նշել է, որ Հայաստանում գործազրկության մակարդակը, որը հաշվարկված է որպես տնտեսապես ակտիվ բնակչության եւ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվերի հարաբերություն, 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 7.2%, այն դեպքում, երբ 2009 թվականին կազմել էր 6.6%, իսկ 2008 թվականին՝ 6.3%: Պաշտոնապես գրանցված գործազուրկների մեջ կանայք կազմել են 67.1 հազար (66%):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել