Երեկ ուշ երեկոյան՝ 23-ից հետո, հրդեհ է բռնկվել Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում։ Ինչպես հաղորդել է tert.am-ը՝ վառվում էին «Երեւան սիթիի» եւ «Գրանդ քենդիի» պահեստները։ Խանութի աշխատակիցները tert.am-ի թղթակցին ասել են, որ իրենց տեղեկությամբ, հրդեհը բռնկվել է սառնարաններից: Դեպքի վայր է ժամանել վեց հրշեջ հաշվարկ, սակայն նրանց կեսգիշերի դրությամբ չէր հաջողվել մարել հրդեհը: