Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ

Հունիս 02,2010 00:00

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջիկայում պետք է բժշկական հետազոտության ենթարկվի։ Սասուն Միքայելյանը, ով 8 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մարտի 1-ի» գործով, սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ միայն հետազոտությունից հետո պարզ կդառնա՝ վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։ Այս մասին «news.am»-ին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ «Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կայուն ծանր է, քանի որ բանտային պայմաններում նա չի կարող լիարժեք ապաքինվել եւ որակյալ բուժման կարիք ունի»։ Աղբյուրը հիշեցնում է, որ քաղբանտարկյալը մոտ երկու ամիս առաջ սրտի վիրահատության է ենթարկվել եւ այժմ բանտային պայմաններում շարունակում է բուժվել: Ի դեպ, Սասուն Միքայելյանից բացի՝ առողջական խնդիրներ ունեն նաեւ մյուս քաղբանտարկյալները։ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Մուշեղ Սաղաթելյանը ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի եւ գտնվում է ՔԿՀ-ի բուժանձնակազմի հսկողության տակ։ Սարգիս Հացպանյանը եւս ստամոքսի, լեղապարկի, լյարդի հետ կապված խնդիրներ ունի։ Նա վերջերս է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Քաղբանտարկյալ Մուրադ Բոջոլյանի վիճակը, ով ազատազրկման վայրում սրտի ինֆարկտ է տարել, շարունակում է մնալ կայուն ծանր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել