Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՀԱՐՑԸ՝ ԴԵՅՏՈՆՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈ՞Վ

Հունիս 02,2010 00:00

«Ֆուտ բոլային դիվանագիտության ֆոնի վրա Իրանը վերաիմաստավորել է այն մոտեցումը, որն ուներ հետպատերազմյան տարիների ընթացքում, երբ հետեւողականորեն պնդում էր տարածաշրջանում ռազմաքաղաքական «ստատուս քվոյի» պահպանման անհրաժեշտության մասին»,- երեկ «Հենարան» ակումբում ասել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ Իրանն այսօր ոչ միայն հանդես է գալիս հօգուտ «ստատուս քվոյի» փոփոխման, այլեւ դրա կապակցությամբ իր միջնորդությունն է առաջարկում։ Իրանի դիրքորոշման փոփոխությունը եւ այն, որ ֆուտբոլային դիվանագիտության պայմաններում մի կողմից՝ թուրք-ադրբեջանական տանդեմի, մյուս կողմից՝ Իրանի միջեւ որոշակի համաձայնություն է տեղի ունեցել, որը, ըստ քաղաքագետի, վերաբերում է հենց միջազգային զորքերի մտնել-չմտնելու հարցին, հիմք են հանդիսացել, որ Սերժ Սարգսյանը, Իրանին նախազգուշացնելու համար, ազդանշան ուղարկի՝ եթե «ստատուս քվոն» վերանայվի՝ իրանական սահմանների վրա ՆԱՏՕ-ի զորքերի հայտնվելն անխուսափելի կլինի։ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ այսօրինակ զարգացումները մեծացնում են Դեյտոնյան տարբերակով հարցի կարգավորման հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել