ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ընդունել է հայտնի տնտեսագետ, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանին եւ նրան ուղեկցող անձանց: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել է Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտների ներկա վիճակի եւ զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր: Ա. Աղանբեկյանը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել հանրապետության տնտեսական համալիրի հետագա զարգացմանը: