Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԱՆԸ ՕԳՈ՞ՒՏ ԿԲԵՐԻ ՍՅՈՒՆԻՔԻՆ

Հունիս 02,2010 00:00

\"\"

«Առավոտը» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին հարցրեց՝ ինչպե՞ս է վերաբերվում ուրանի հանքի շահագործմանը: Մարզպետն ասաց, որ մեր բարձրացրած հարցը մասնագիտական է. «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի վնասները կան, ժողովուրդն արդեն համակերպված է դրան: Եթե ուրանը տեղում չի մշակվելու, դա ոչ մի վնաս չի կարող պատճառել, իսկ այն նախատեսված չի, որ տեղում մշակվի, այլ որպես հանքաքար՝ տեղափոխվելու է ուրիշ տեղ»: Ինչ վերաբերում է ուրանի հանքի շահագործման դեմ ստորագրահավաքին, ասաց. «Լուրջ չի էդ ստորագրահավաքը: Մարդիկ տեղեկացված չեն, լսելով, որ վնաս է, էսօրվա տված վնասի մասին չմտածելով՝ վաղվա լսածը, հենցնենց ստորագրահավաք անցկացնելը անլուրջ եմ համարում»: Մեր այն հարցին, թե՝ ե՞րբ կշահագործվի ուրանի հանքը, մարզպետն ասաց. «Երբ էլ շահագործվի՝ Սյունիքի օգուտն է, դրանից ոչ մի վնաս չի սպասում»: Սակայն Սյունիքի բնակիչներն այդ հարցի շուրջ այլ տեսակետ ունեն:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել