Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝ «ԿԵՆԳՈՒՐՈՒԻՑ»

Հունիս 01,2010 00:00

Երեկ կայացան «Կենգուրու 2010» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի մրցանակակիր երեխաների մրցանակաբաշխությունները, որ կազմակերպել էր «Այբ» կրթական հիմնադրամը:
Հիշեցնենք, որ այս տարի «Կենգուրուին» մասնակցել է 39 341 աշակերտ՝ Հայաստանի բոլոր մարզերի 902 դպրոցներից: Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների թիվը կազմել է 191: «Այբի» կազմակերպիչները սահմանել են նաեւ լրացուցիչ խրախուսական մրցանակներ նրանց համար, ում մի փոքր չի հերիքել «լավագույն» ճանաչվելու համար, ինչպես նաեւ յուրաքանչյուր դպրոցում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտի համար: Այսպիսով, ամեն մի դպրոց ունի առնվազն մեկ մրցանակակիր: Այս տարի ընդհանուր թվով 1452 աշակերտ արժանացել է մրցանակի:
Հավելենք, որ «Կենգուրուն» տրամաբանական եւ հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում՝ մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել